.jo
| .jo | |
|---|---|
| Տեսակ | վերին մակարդակի ազգային դոմեն |
| Երկիր | |
| Ներդրվել է | 1997 |
| Փյունիկոդ | jo |
| Կայք | dns.jo(արաբ.) |
.jo, Հորդանանի վերին մակարդակի ազգային դոմենն է[1]: 2021 թվականի նոյեմբերի 20-ի տվյալներով դրա գոտում գրանցված դոմեյնային անունների թվաքանակը կազմել է 5 280, 2022 թվականի դեկտեմբերի 17-ի տվյալներով՝ 5 686[2]:
Հորդանանին շնորհվել է նաև վերին մակարդակի արաբատառ ազգային դոմեյն՝ الاردن.[3]: Ընդ որում՝ այս դոմեյնի ներքո գրանցումը բաց է բոլոր հանրային ու մասնավոր ընկերությունների ու կազմակերպությունների համար[3]:
Գրանցումը
[խմբագրել | խմբագրել կոդը].jo դոմեյնի ներքո կայքեր գրանցելու պատասխանատվությունը նախկինում կրում էր Տեղեկատվական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը / [https://web.archive.org/web/20100305185950/http://www.nic.gov.jo/En/[1]: Ներկայումս այդ դոմեյնը կառավարվում է Հորդանանի թվային տնտեսության և ձեռներեցության նախարարության կողմից: Սովորաբար դոմեյնային անուններ գրանցվում են երկրորդ մակարդակի հետևյալ դոմեյնների ներքո՝ ըստ համապատասխան կատեգորիաների[4][5].
- .com.jo - ընկերություններ
- .net.jo - ինտերնետային մատակարարներ
- .org.jo - ոչ առևտրային կազմակերպություններ
- .edu.jo - կրթական հաստատություններ
- .gov.jo - պետական հիմնարկություններ ու կազմակերպություններ
- .mil.jo - զինվորական հիմնարկություններ ու կազմակերպություններ
- name.jo - մասնավոր անձինք
Ցանկացողները կարող են դոմեյնային անուն գրանցել նաև անմիջականորեն .jo դոմեյնի ներքո:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Сведения whois для домена .jo на сайте IANA» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2006-04-21-ին. Վերցված է 2005-08-22-ին.
- ↑ «.jo Domain Delegation Data». IANA.
- ↑ 3,0 3,1 «Allowable Domain Names Under (.JO)». Dns.jo. 2022-12-17. Արխիվացված օրիգինալից 2022-12-17-ին. Վերցված է 2022-12-17-ին.
- ↑ Registration for provision and use of a domain name
- ↑ General terms and conditions
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «.jo» հոդվածին։ |